Ավարտվեցին ՈւՀԱ մրցելույթները

Դիտումների քանակ՝ 1049

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր  շարունակվեցին ՈՒՀԱ մրցելույթները. հանդես եկան կառավարման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների թիմերը: Ուսանողների ելույթներին հետևում էին նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Թիմերը հանդես եկան հետաքրքրաշաժ երգիծական և երաժշտական  կատարումներով: Ելույթներն ապահովեցին դահլիճի խանդավառ տրամադրությունը: Մրցելույթների ավարտից հետո անցկացվեց «Ռազմինկա» մրցույթը, որին մասնակցեցին յուրաքանչյուր թիմից 3-ական ներկայացուցիչներ:Սրամիտ պատասխաններով աչքի ընկավ և հաղթեց ֆինանսական ֆակուլտետը:

Նշենք, որ վաղը կեզրափակվի «Ուսանողական աշուն-2015»-ը. 14.00-ից կմեկնարկի գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվի ՈւՀԱ մրցույթում հաղթած ֆակուլտետի անունը: Վաղն ուսանողներն ուժերը կչափեն երգի, պարի մրցույթում: Ինչպես փոխանցեց ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը՝ երգի, պարի մրցույթին կմասնակցի նաև Երևանի պետական կոնսերվատորիայի թիմը:

Այսպիսով, նոյեմբերից մեկնարկած մարզամշակութային փառատոնում հաղթողը կորոշվի անցկացված բոլոր մարզական առաջնություններում  և մշակութային մրցույթներում վաստակած միավորների հանրագումարով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին