Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ Վիզեգրադյան ֆոնդի կողմից ֆինանսավորվող ծրագրի կոնսորցիումի անդամ
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 2-4-ը Բելառուսի պետական համալսարանում տեղի է ունեցել Վիզեգրադյան ֆոնդի կողմից ֆինանսավորվող I-Net (Միջազգայնացման ցանց) ծրագրի առաջին հանդիպումը: Ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել ծրագրի գործընկեր համալսարանների տվյալների բազա: Բազայի տեղեկատվությունը կտրամադրեն գործընկեր համալսարանները, ինչպես նաև ծրագրի մասնակից համալսարանների ներկայացուցիչները ծրագրի շրջանակներում կանցնեն վերապատրաստում միջազգայնացմանը վերաբերող մի շարք ոլորտներում: Նրանք ավելի ուշ իրենց փորձով կկիսվեն իրենց բուհերում: Ծրագրի շրջանականերում նաև նախատեսվում է բարձրացնել գործընկեր համալսարանների վարկանիշը տարածաշրջանում, խթանել համալսարանների միջև շարժունությունը, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և այլն: Հանդիպմանը մասնակցում էին գործընկեր համալսարանների միջազգային ստորաբաժանումների ներկայացուցիչները: Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին