«Էրասմուս+»-ի դիմորդների հերթական խումբը հանձնել է անգլերենի քննությունը
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին ՀՊՏՀ-ում էր հյուրընկալվել ՀՊՏՀ Erasmus+ ծրագրի գործընկեր Ռումինիայի “Stefan cel Mare” University of Suceava համալսարանի դոցենտ Անժելա Ալբուն՝ մասնակցելու փոխանակման ծրագրին դիմած ՀՊՏՀ ուսանողների ընտրությանը: Ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել 14 ուսանող, ովքեր հաջողությամբ անցել էին անգլերենի քննության գրավոր փուլը և այսօր մասնակցեցին հարցազրույցի: Ռումինական համալսարանի ներկայացուցիչը ծրագրով հետաքրքրված ՀՊՏՀ ուսանողներին ներկայացրեց ծրագրի մանրամասները և ստուգեց անգլերեն լեզվի իմացության մակարդակը: Հարցազրույցի արդյունքում ընտրվեց ՀՊՏՀ 4 ուսանող, ովքեր հնարավորություն ստացան մասնակցելու կրթաթոշակային ծրագրին և 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակն ուսանելու ռումինական բուհում: Erasmus+ ծրագիրը կրթաթոշակային ծրագիրը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, կեցության ծախսերը՝ հատկացնելով ամենամսյա կրթաթոշակ:
Նշենք, որ վաղը դոցենտ Անժելա Ալբուն ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն հանդես կգա դասախոսությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին