Լույս են տեսել «Ամբերդ» մատենաշարի մենագրությունները
Մեր համալսարանի «Տնտեսագետ» հրատարակչությունում տպագրվել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2014թ. կատարված հետազոտությունների, ինչպես նաև 2015 թ. կատարված հետազոտությունների որոշ մասի գիտական հաշվետվությունները, ընդհանուր թվով՝ 11 մենագրություն:
Անդրադառնալով «Ամբերդ» մատենաշարի հերթական թողարկմանը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց, որ նոր մենագրություններն այժմ տարածվում են համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, բուհերի, գրադարանների, գիտական և այլ կազմակերպությունների շրջանում:
«Բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել հրատարակչության և տպարանի աշխատակիցների, խմբագիրների և գրախոսողների կողմից, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»,- ասաց Սամվել Ավետիսյանը:
Հրատարակված մենագրությունները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում. դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://goo.gl/40dGFK :
Շնորհավորում ենք բոլոր հեղինակներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին