Ավարտվեցին «Ուսանողական աշուն -2015» մարզամշակութային փառատոնի մարզական խաղերը

Դիտումների քանակ՝ 1383

Ֆուտզալի առաջնությամբ երեկ օրվա ավարտին եզրափակվել են «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնի մարզական խաղերը:

Ֆուտզալի առաջնությունում առաջին պատվավոր հորիզոնականը նվաճել է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, երկրորդ  և երրորդ տեղերում են համապատասխանաբար  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման և տնտեսության  կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների  ֆակուլտետները:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում օրերս անցկացվել էին առաջնություններ նաև վոլեյբոլ,  սեղանի թենիս մարզաձևերից:

Սեղանի թենիսում առաջատար է ֆինանսական ֆակուլտետը, երկրորդ տեղում կառավարման ֆակուլտետն է, երրորդում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտինը:

Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջին  տեղը զբաղեցրել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, երկրորդ տեղում կառավարման ֆակուլտետն է, երրորդ տեղում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտինը:

Վոլեյբոլի աղջիկների առաջնությունում մրցանակային առաջին տեղն է զբաղեցրել կառավարման ֆակուլտետը, երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար ֆինանսական,  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:

Մրցանակային տեղեր զբաղեցրածներն արժանացել են մեդալների, պատվոգրերի, իսկ առաջին տեղը նվաճողները՝ նաև գավաթի:

Մյուս  մարզական առաջնությունների արդյունքներին անդրադարձել էինք մեր նախորդ լրահոսում:

Հիշեցնենք, որ «Ուսանողական աշուն-2015»-ի մարզական խաղերը մեր բուհում մեկնարկել էին նոյեմբերի 19-ին: Խաղերի կազմակերպմանը և անցկացմանը մեծապես աջակցել են  ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը, որի դասախոսները ընդգրկված էին մրցավարական կազմում: Ամբիոնին կից գործում են մարզական խմբակներ, որոնց սաներն էլ հաճախ մարզական խաղերի ամենաակտիվ ու լավագույն ուսանող-մարզիկներն  են լինում:

Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 16-ին կմեկնարկեն փառատոնի մշակութային մրցույթները, իսկ դեկտեմբերի 18-ին կայանալիք  գալա համերգով փառատոնը կամփոփվի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին