Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1277

Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների պարտքերի վերահանձնման գործընթացի նախապատրաստումն ավարտվել է, քննագրաֆիկները կազմվել են: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը՝ նշելով, որ վերահանձնումները կկազմակերպվեն դեկտեմբերի 3-ին, 4-ին, 10-ին և 11-ին:

Ռեկտորատն անդրադարձավ նաև ընթացիկ մի շարք հարցերի՝ քննարկելով ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումները, ուսման վարձերի հավաքագրմանն առնչվող հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին