Մշտադիտարկում ESPAQ ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1035

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Տեմպուսի ESPAQ «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (544261-TEMPUS-1-2013-1-BE-TEMPUS-SMGR) ծրագրի շրջանակներում մշտադիտարկում: Մեր համալսարանում հյուրընկալվեց Եվրոպական հանձնաժողովի Բրյուսելի ԵՄ կրթության տեսաձայնային և մշակութային գործակալության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Տեմպուս» ծրագրերի պատասխանատու Ալմուդենա Սաենզ Դե Միերան, ինչպես նաև Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և նրա գործընկերները՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին և կատարված աշխատանքներին: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ Որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ծրագրի հայաստանյան գործընկերների ներկայացուցիչներ և ուսանողներ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին ծրագրի շրջանակներում ստացված արդյունքները, կատարվող ընթացիկ աշխատանքները և հետագա գործողությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման արդյունքում իրենց ակնկալիքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին