Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողները պետք է ներկայացնեն դիմումները
16.11.2015
Դիտումների քանակ՝ 1193
Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողները պետք նոյեմբերի 23-ը ներառյալ դիմումներ ներկայացնեն իրենց ֆակուլտետի դեկանատ՝ պարտքերի վերահանձնմանը մասնակցելու համար: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը:
Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2015-2016 ուստարվա հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին:
Անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք հարցերի, քննարկվեցին տարատեսակ հարցերով ռեկտորին ուղղված ուսանողների դիմումները, կայացվեցին որոշումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին