Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժանմունքներում
11.11.2015
Դիտումների քանակ՝ 862
Լիագումար նիստերից հետո ՀՊՏՀ 25-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժանմունքներում:
«Կրթություն, գիտություն և նորաստեղծություն», «Ֆինանսներ և հարկային քաղաքականություն», «Տարածաշրջանային տնտեսագիտություն», «Զարգացման փիլիսոփայական և մշակութային հիմնախնդիրներ», «Զարգացման ընդհանուր հիմնախնդիրներ» բաժանմունքներում հոկտեմբերի 11-13-ը զեկուցումներով հանդես կգան ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ հայաստանյան այլ բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, հայցորդներ:
Նշենք, որ վաղը բաժանմունքներում աշխատանքը կվերսկսվի ժամը 14.00-ից: Առաջիկայում յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին-առանձին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին