Հեռակա մագիստրատուրայում մեկնարկել են ուսումնական պարապմունքները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նոյեմբերի 2-ին մեկնարկել են 2015-2016 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը այսօր շրջայց է կատարել ֆակուլտետներով, հեռակա մագիստրատուրայի դասերից արձանագրել ակնթարթներ:
Մեզ հետ զրույցում բանկային գործ մասնագիտացման 1-ին կուրսի ուսանողուհի Անի Հարությունյանը, ով բակալավրիական կրթությունը ևս ստացել է ՀՊՏՀ-ում (հեռակա, բանկային գործ), նշեց, որ արդեն երեք օր է, ինչ հաճախում է դասերին:
«Տպավորությունս մագիստրոսական կրթությունից արդեն իսկ վառ է: Նշեմ, որ ի տարբերություն բակալավրիատի՝ մագիստրատուրայում նոր առարկաները թույլ են տալիս մասնագիտական ավելի խորքային գիտելիքներ ստանալ»,-ասաց ուսանողուհին և հավելեց, որ պատրաստվում է մագիստրոսի աստիճան ստանալուց հետո աշխատել մասնագիտական ոլորտում:
Բոլորին մաղթում ենք հաջող ուսումնառություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին