«Ամբերդի» փորձագետի հոդվածը՝ soyuzinfo.am կայքում

Դիտումների քանակ՝ 1671

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տ.գ.թ. Աղասի Թավադյանի «Գնաճի շարժընթացի համաձայնեցման հնարավորությունները Հայաստանում և Ռուսաստանում» հոդվածը հրապարակվել է soyuzinfo.am կայքում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աղասի Թավադյանը նշեց, որ հոդվածում ցույց է տվել, որ ցածր գնաճը արդյունավետ չէ, եթե այն ունի ակնհայտ տատանողական բնույթ:

«Պետք է հաշվի առնել գնաճի պատճառահետևանքային կապերի ամբողջ համակարգը: Դա անհրաժեշտ պայման է կայուն տնտեսական աճի և պետության մրցունակության բարձրացման համար  համաշխարհային շուկայում»,- ասաց փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ նշված հղումով՝ http://soyuzinfo.am/rus/analitics/detail.php?ELEMENT_ID=1712 :

Հավելենք, որ Աղասի Թավադյանի մեկ այլ հոդված՝ «Արժույթային քաղաքականության համաձայնեցման անհրաժեշտությունը ԵՏՄ երկրներում» թեմայով, լույս է տեսել «Նոր Եվրասիա» գիտական հանդեսում (Մոսկվա):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին