Այսօր Վիճակագրության համաշխարհային օրն է

Դիտումների քանակ՝ 1410

«Ասում են, թե թվերն իշխում են աշխարհը, ոչ, նրանք միայն ցույց  են տալիս, թե ինչպես իշխել աշխարհը». ասել է Վոլֆգանգ Գյոթեն:

2010 թվականի հունիսին Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ հոկտեմբերի 20-ը հռչակվեց Վիճակագրության համաշխարհային օր: ՄԱԿ–ի կողմից հիմնադրված առաջին հանձնաժողովներից մեկը  վիճակագրության հանձնաժողովն էր, որը ստեղծվեց 1947 թվականին և վճռորոշ դերակատարում ունեցավ համաշխարհային մակարդակում վիճակագրության կազմակերպման գործում: Մասնագետները նշում են, որ եթե չլինի վիճակագրությունը, ապա չեն կարող գնահատականներ տալ, թե ինչ ուղղությամբ են գնում, որտեղ են խնդիրները, բացթողումներն ու նվաճումները և ինչպես են չափվում այդ բոլոր երևույթները։ Ըստ նրանց՝ զարգացման գործընթացի հաջողության համար  տվյալների հավաքագրման և աղքատության մակարդակի, կրթության մատչելիության, հիվանդությունների տարածման վիճակագրական վերլուծության անհրաժեշտություն միշտ կա: Մեկ խոսքով՝  վիճակագրությունն ամենուր է: Մեր բուհը հանրապետության միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որտեղ պատրաստում են ապագա մասնագետ վիճակագիրներ: Այսօր,  լիիրավորեն, նաև հայ վիճակագիրների  մասնագիտական տոնն է:

Սրտանց շնորհավորում ենք բոլոր դասախոսներին և ուսանողներին՝ մեր վաղվա Հայաստանի ապագա մասնագետներին:

ՀՊՏՀ գրադարանի տնօրինություն