Ռեկտորատի անդամները միաձայն կողմ քվեարկեցին 2 հարցի հաստատմանը

Դիտումների քանակ՝ 1306

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի հերթական նիստում  այսօր  ներկայացվեցին  2015-2016 ուստարվա փոխատեղման արդյունքների հաստատման և 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի ՀՊՏՀ-ի կողմից սահմանված անվանական կրթաթոշակի թեկնածուների հաստատման հարցերը: Ռեկտորատի մասնակիցներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը, ապա խոսքը տրամադրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին: Պրոռեկտորը 2014-2015 ուստարվա առաջադիմության արդյունքների հիման վրա 2015-2016 ուստարվա ուսանողների փոխատեղման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը ներկայացրեց հաստատման՝ ուսման վճարի փոխհատուցում տրամադրել առկա բակալավրիատում 265 ուսանողի, որից արտոնյալ է 63-ը, ապա ներկայացրեց բաշխվածությունն ըստ ֆակուլտետների: Այնուհետև Միհրդատ Հարությունյանը զեկուցեց, որ առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսում նպաստառու ուսանողների ընդհանուր թիվը 180 է, որից 18-ը արտոնյալ է, ներկայացրեց բաշխվածությունն ըստ ֆակուլտետների: Ըստ պրոռեկտորի զեկուցման՝ փոխատեղման արդյունքում բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգ է տեղափոխվել 46 ուսանող, իսկ մագիստրատուրայի առկա ուսուցման վճարովի համակարգ՝ 19 ուսանող:

Անդրադառնալով օրակարգի 2-րդ հարցին՝ Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց  2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի ՀՊՏՀ-ի կողմից սահմանված անվանական կրթաթոշակի թեկնածուներին:

Ռեկտորատի անդամները միաձայն կողմ քվեարկեցին վերոնշյալ 2 հարցերի հաստատմանը:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին  ուսանողների դիմումներ. զեկուցեցին դեկաններ Միքայել Թավադյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ատոմ Մարգարյանը, Վահե Միքայելյանը, Մանուկ Մովսիսյանը, Թաթուլ Մկրտչյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին