ՀՊՏՀ ուսանողները՝ խորհրդարանում
Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողնեը՝ ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Վարդանյանի և դոցենտ, տ.գ.թ. Արմենուհի Մհերյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացանք Աննա Վարդանյանից: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ուսանողներին, ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, անդրադարձել երկրի տնտեսությանը վերաբերող մի շարք հարցերի և կարևորել է «Բաց դռներ» ծրագիրը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռում՝ երիտասարդների միջոցով ծանոթանալու հասարակությանը հուզող հարցերին:
Ուսանողներն ԱԺ փոխնախագահին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների կատարելագործմանը, պետական բյուջեով տնտեսության տարբեր ճյուղերի հատկացումներին, նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերին և հնարավորություններին:
Այցի ավարտին ուսանողները և դասախոսները շնորհակալություն են հայտնել անկեղծ զրույցի և ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ այսուհետ նմանատիպ միջոցառումներ հաճախ կկազմակերպվեն:
Լուսանկարները ԱԺ կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին