Հայտնի են քննությունների օրերը. մագիստրատուրա դիմելու վերջնաժամկետը՝ վաղը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա կրթաձևի համար 2015-2016 ուստարվա ընդունելությունը մոտենում է ավարտին: Հեռակա բակալավրիատում այս ուստարվա համար դիմորդների փաստաթղթերի ընդունելությունն ավարտվել է սեպտեմբերի 20-ին, իսկ հեռակա մագիստրատուրայում կավարտվի վաղը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը նշեց, որ հեռակա մագիստրատուրայի ընդունելության համար քննությունը (հարցազրույց) կկազմակերպվի սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին: Հեռակա բակալավրիատի համար ընդունելության քննությունները համապատասխան առարկաներից կանցկացվեն հետևյալ օրերին. սեպտեմբերի 27-ին՝ «Մաթեմատիկա», հոկտեմբերի 4-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», հոկտեմբերի 11-ին՝ «Օտար լեզու»: Նշված քննություններն անցկացվելու են գրավոր:
ՀՊՏՀ 2015-2016 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/haytararutyun_heraka_2015.pdf :
Հիշեցնենք, որ դիմորդները քննություններին պետք է ներկայանան անձնագրով: Քննության օրերին կարող եք մոտենալ ընդունող հանձնաժողով, որտեղ ձեզ կուղղորդեն դեպի քննասենյակներ:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից. հասցեն` ք. Երևան, Նալբանդյան 128, ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, հեռ.՝ 593-473:
Բոլորին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին