Ուսանողների դիմումների քննարկում, ընթացիկ այլ հարցեր՝ ռեկտորատի նիստում

Դիտումների քանակ՝ 1501

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը: Ներկաներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը, ապա խոսքը փոխանցեց դեկաններին, ովքեր զեկուցումներում քննարկման ներկայացրին ուսանողների դիմումները: Ուսանողները, մասնավորապես, դիմել էին՝ իրենց բացակայությունները   հարգելի համարելու և չեղարկելու խնդրանքով. դեկանները կից ներկայացրին համապատասխան փաստաթղթերը:

Ընթացիկ հարցերի շուրջ զեկուցեցին ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը,  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Պրոռեկտորը տեղեկացրեց, որ ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատարակչությունում լույս է ընծայվել լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, բ.գ.թ., դոցենտ  Սուսաննա Չալաբյանի հեղինակած “Global marketing” գիրքը, ապա ներկայացրեց այն բաշխելու առաջարկ:

Ռեկտորատի նիստի ավարտին ռեկտոր Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ այսօր ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի ծննդյան օրն է և շնորհավորեց նրան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին