Նորություններ

Գտնվել է 7 նորություն

Կայացավ ռեկտորատի հերթական նիստը

Այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի նիստը՝ օրակարգային մեկ հարցով: Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերահանձնումների արդյունքների մասին: Այնուհետև անդրադարձ եղավ ընթացիկ հարցերի. դեկանները ներկայացրեցին ՀՊՏՀ ռեկտոր,...

Կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանն այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեց ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2016-2017 ուստարվա միջին մասնագիտական կրթական ծրագրով վճարովի համակարգում սովորողներին երկրորդ կիսամյակի ուսման վարձերի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին:...

Ուսանողների դիմումների քննարկում, ընթացիկ այլ հարցեր՝ ռեկտորատի նիստում

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը: Ներկաներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը, ապա խոսքը փոխանցեց դեկաններին, ովքեր զեկուցումներում քննարկման ներկայացրին ուսանողների դիմումները: Ուսանողները, մասնավորապես, դիմել էին՝ իրենց բացակայությունները   հարգելի համարելու և չեղարկելու...

Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է

ՀՊՏՀ առաջին կուրսերի բոլոր այն ուսանողները, ովքեր իրենց համարում են սոցիալապես անապահով, կարող են անկաշկանդ դիմել դեկանատներ և ներկայացնել դիմումներ, որպեսզի հետագայում օգտվեն բուհի կողմից ներդրված սոցիալական փաթեթից՝ զեղչեր, կրթաթոշակներ և այլն: Ի դեպ, որևէ փաստաթուղթ ներկայացնելու հարկ չկա, բավական է դիմում...

Ուսման վարձի զեղչի հարցերով կարող եք դիմել ֆակուլտետների դեկանատներ

Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչերի դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին ֆակուլտետների դեկանները: Վերջիններս նշեցին նաև, որ դեկանատներում անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրվի զեղչերի հայտադիմումների գրման ձևի, անհրաժեշտ փաստաթղթերի, դիմումների ընդունման վերջնաժամկետների մասին:  Նշենք նաև, որ զեղչերի հատկացման կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն»...

Ուսման վարձի զեղչման մասին փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9–ն է

Ուսման վարձի զեղչման ենթակա ՀՊՏՀ բոլոր ուսանողներին հիշեցնում ենք, որ ֆակուլտետների դեկանատներում շարունակվում են ընդունվել զեղչի մասին դիմումներն ու պահանջվող փաստաթղթերը:Շտապեք, որովհետև վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԸՆԹԱՑՒԿ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ

ՀՊՏՀ մանդատային հանձնաժողովի ուսումնասիրությունների և առաջարկությունների հիման վրա, ՀՊՏՀ ռեկտորատի որոշմամբ, ուսման վարձի զեղչերից կօգտվեն առկա բակալավրիատի այն ուսանողները, ովքեր ներկայացրել են համապատասխան դիմումներ և որոնց ՄՈԳ-ը գերազանցել է 64.0 միավորը: Մյուս կրթաձևերի ուսանողների համար նվազագույն շեմ չի սահմանվել, հետևաբար զեղչերից կօգտվեն բոլոր դիմումատուները: Ընթացիկ կիսամյակում զեղչ չի կիրառվի տեղափոխված ուսանողների նկատմամբ: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին