Ի գիտություն առաջին կուրսեցիների

Դիտումների քանակ՝ 1169

ՀՊՏՀ Գրադարանի տնօրինությունը  տեղեկացնում է, որ առաջին կուրսեցիները գրադարանից կարող են օգտվել միայն հրամանագրվելուց հետո  (որպես կանոն, հրամանագրվում են վարձավճարը սահմանված ժամկետում մուծելուց հետո):  Գրադարանից օգտվելու կանոններին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի էլեկտրոնային գրադարան բաժնում: Հավելենք նաև, որ Զեյթունում տեղակայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներն օգտվում են իրենց մասնաշենքում գտնվող գրադարանայի ընթերցասրահից և Նալբանդյան 128 հասցեում գտնվող գրադարանի հիմնական ֆոնդից:

ՀՊՏՀ ընդունված առաջին կուրսեցիները հրամանագրվելուց հետո ըստ ֆակուլտետների առաջիկա ամսվա ընթացքում բուհի գրադարանից կօգտվեն սահմանված  օրերի համաձայն (հերթերից խուսափելու նկատառումով), որից հետո սպասարկումը կիրականացվի ամեն օր:

Ներկայացնում ենք առաջին կուրսեցիների՝ գրադարանից օգտվելու օրերն ըստ ֆակուլտետների .

Երկուշաբթի՝   կառավարման ֆակուլտետ

Երեքշաբթի՝  ֆինանսական ֆակուլտետ

Չորեքշաբթի՝  հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետ

Հինգշաբթի՝   Տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ

Ուրբաթ՝       Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետներ

Ի դեպ, գրադարանային ֆոնդի վերջին համալրումներին, առաջարկվող գրքային ֆոնդին և գրադարանի այլ ռեսուրսներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի էլեկտրոնային գրադարան բաժնում: Ուսանողներին հետաքրքրող այլ հարցերին սիրով կպատասխանենք նաև գրադարանի էլեկտրոնային փոստով՝ library@asue.am հասցեով: Սեպտեմբերի 1-ին հաշված օրեր են մնացել: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ գրադարանի տնօրինությունը և աշխատակազմը պատրաստ է ընդունել մեր բուհի ուսանողներին և մաղթում է նրանց բեղուն ուսումնական տարի:

ՀՊՏՀ գրադարանի տնօրինություն