Վաղվանից կհանձնվեն դիպլոմները

Դիտումների քանակ՝ 1308

2014-2015 ուսումնական տարվա ՀՊՏՀ շրջանավարտներին տեղեկացնում ենք, որ դիպլոմները տրամադրվելու են հուլիսի 9-ից մինչև 17-ը ներառյալ, ուսումնակազմակերպական բաժնում (կենտրոնական մասնաշենք, 323 սենյակ)՝ առավոտյան ժամը 9.00-ից մինչև 17.30-ը, ընդմիջումը՝ ժամը 13. 00-ից 14.00-ն:

Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը:

Դիպլոմների հանձնումը կվերսկսվի օգոստոսի 20-ին:

Անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով և դեկանատի կողմից տրված տեղեկանքով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին