Ատեստատների ընդունման ժամկետը երկարաձգվել է

Դիտումների քանակ՝ 1098

Հարգելի դիմորդներ, ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից, դպրոցների այս տարվա շրջանավարտների ավարտական վկայականը՝ ատեստատը,  ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվել է ներառյալ մինչև հուլիսի 12-ը՝ առաջիկա շաբաթ և կիրակի օրերը  (մինչև  ժամը 1800 -ն):

Ինչպես տեղեկացրել ենք, նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները, գործող կարգի համաձայն, կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին