Նոյեմբերին կկայանա «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 2369

2015թ. նոյեմբերի 11-13-ը կկայանա «Գիտելիք, նորաստեղծություն և զարգա­ցում» խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալ­սարանի 25-րդ գիտաժողովը:

Ակնկալում ենք Ձեր կազմակերպության ակտիվ մասնակցությունը:

Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների և «կլոր սեղանների» նիս­տերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.

  • Զարգացման ընդհանուր հիմնախնդիրներ
  • Կրթություն, գիտություն և նորաստեղծություն
  • Տնտեսագիտական տեսություններ
  • Համաշխարհային տնտեսագիտություն
  • Կառավարում, կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Մարքեթինգ և լոգիստիկա
  • Տարածաշրջանային տնտեսագիտություն
  • Ազգաբնակչության տնտեսագիտություն և ժողովրդագրություն
  • Մարդկային ռեսուրսների կառավարում և աշխատանքի տնտեսագիտություն
  • Բնօգտագործման տնտեսագիտություն
  • Հաշվապահական, կառավարչական հաշվառում և աուդիտ
  • Ֆինանսներ և հարկային քաղաքականություն
  • Ֆինանսական շուկաներ և ներդրումներ
  • Սոցիալ-տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորում
  • Զարգացման փիլիսոփայական և մշակութային հիմնախնդիրներ:

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջները

Նյութերի ձևավորման պահանջները

-       հոդվածի ծավալը` 4-6 էջ,

-       հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան/` հայերեն, ռուսերեն անգլերեն,

-       հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը /6 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/` երեք լեզվով,

-       էջի ձևաչափը` A4 (201 X 297 մմ),

-       լուսանցքները` 2,5 սմ բոլոր կողմերից,

-       տառատեսակը` GHEA Grapalat,

-       տառաչափը` 12,

-       տողամեջը` 1,5,

-       պարբերության խորությունը` 1 սմ,

-       վերնագիրը` գլխատառերով, 14 տառաչափով,

-       գծանկարների և աղյուսակների տառաչափը` 10,

-       գծանկարի համարը և անվանումը` ներքևում, աղյուսակինը` վերևում,

-       բանաձևերը` Equation,

-       հղումները` տողատակում,

-       հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,

-       էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի գիտաժողովի ծածկագիրը /ԳՀ-25/ և հեղինակի ազգանունը. օրինակ` ԳՀ-25, Ավագյան:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի սեպտեմբերի 7-ը:

Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում և հեղինակին այդ մասին տեղեկացվում է 7 օրվա ընթացքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության բաժին` հեռ. 59-34-26, email: muradyangitutyun@mail.ru: