ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը դարձավ ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1180

Սիրելի ՀՊՏՀ-ականներ,  ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտզալի 2014-2015թթ. բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ տուրում  ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականն այսօր Վանաձորի «Թալգրիգ» թիմի նկատմամբ տարավ  8:3 հաշվով հաղթանակ՝ նվաճելով առաջնության բացարձակ չեմպիոնի  պատվավոր տիտղոսը: Այս մասին մեզ հայտնեց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը: Խաղն անցկացվել է Վանաձորում, խաղին ներկա է եղել և թիմին խրախուսել է նաև ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին կայացել էր Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրը  և ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հյուրընկալվել էր Գյումրիում: Այստեղ մեր հավաքականը տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը, որը ուրվագծեց ՀՊՏՀ թիմի վերջնական հաղթանակը: Այս առաջնությունում «Գյումրիի» նկատմամբ տարած  10:5 հաշվով հաղթանակի շնորհիվ մեր թիմը մրցաշարային աղյուսակում  շարունակում էր մնալ միանձնյա առաջատար:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին, մաղթում նոր նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին