Լավագույն բասկետբոլիստները ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում են. առաջնությունն ամփոփվել է

Դիտումների քանակ՝ 1214

«Ուսանողական գարուն-2015» փառատոնի շրջանակներում կայացած բասկետբոլի առաջնությունը երեկ ավարտվել է: Աղջիկների առաջնության արդյունքների մասին տեղեկացրել ենք մեր նախորդ լրահոսում, իսկ տղաների առաջնության արդյունքում պատկերը հետևյալն է. 1-ին տեղում ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետն է, 2-րդում՝ կառավարման ֆակուլտետը, իսկ  մրցանակային եռյակը եզրափակում է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում բասկետբոլի առաջնության մրցավար Հակոբ Կյոկչյանը առաջնությունը գնահատեց բարձր կազմակերպված, թեժ և լարված: Նրա խոսքով՝ տղաները, ի տարբերություն աղջիկների, բասկետբոլում ավելի պրոֆեսիոնալ են, գեղեցիկ խաղեր են ցուցադրում:

Այսպիսով, բասկետբոլի միջֆակուլտետային գարնանային առաջնությունում լավագույնները հաշվապահական հաշվառման և աուդիտի (աղջիկներ),  ՏԿ և ՄՏՀ (տղաներ) ֆակուլտետներն են:

Առջևում են ֆուտզալի և հրաձգության առաջնությունները:

Շնորհավորում ենք հաղթողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին