Թենիսի առաջնությունում առաջատարը ֆինանսական ֆակուլտետն է. ընթանում են միջֆակուլտետային խաղերը

Դիտումների քանակ՝ 1211

«Ուսանողական գարուն-2015» մարզամշակութային փառատոնի շրջանակներում այս օրերին ընթանում են տարբեր մարզաձևերից միջֆակուլտետային առաջնություններ:

Երեկ կայացել է սեղանի թենիսի առաջնությունը, և մրցանակային տեղերը բաշխվել են այսպես. 1-ին տեղ՝ ֆինանսական ֆակուլտետ, 2-րդ տեղ՝ կառավարման ֆակուլտետ, 3-րդ տեղ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ:

Սեղանի թենիսի առաջնության մրցավար, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը մեզ հետ զրույցում առաջնությունը բնութագրեց որպես լարված և անզիջում: Մրցավարի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր ֆակուլտետային թիմում  եղել են  2 տղա և մեկ աղջիկ:

Նշենք, որ երեկ մեկնարկել է վոլեյբոլի աղջիկների և տղաների առաջնությունը, արձանագրվել են հետևյալ արդյունքները՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ – ՏԿ և ՄՏՀ՝ 2:0 (աղջիկների թիմ), կառավարում – ֆինանսներ՝ 2:0 (աղջիկների թիմ),
ֆինանսներ – ՏԿ և ՄՏՀ՝ 1:2 (տղաների թիմ), հաշվապահական հաշվառում և աուդիտ – կառավարում՝ 0:2 (տղաների թիմ):

Վոլեյբոլի առաջնությունը կշարունակվի մինչև մայիսի 15-ը, առաջիկայում կմրցեն մյուս ֆակուլտետների հավաքականները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին