ՀՊՏՀ-ականները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Դիտումների քանակ՝ 1060

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմն այսօր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանի, ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ մեր համալսարանի դեկաններ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ այսօր այցելել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՀՊՏՀ կոլեկտիվը  ծաղիկներ է  դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին`  այդպիսով ոգեկոչելով 1915թ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին