Ամփոփվեց փառատոնի մարզական մրցաշրջանը. առաջատարը ապագա հաշվապահներն են

Դիտումների քանակ՝ 2317

«Ուսանողական աշուն-2017» մարզամշակութային փառատոնի մարզական մասը հատեց եզրագիծը: Նոյեմբերի 14-27-ն անցկացված շախմատի, վոլեյբոլի (տղաների և աղջիկների), սեղանի թենիսի, բազկամարտի, հրաձգության, ֆուտզալի առաջնությունների արդյունքով մրցաշարային աղյուսակը 14 միավորով գլխավորում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:

Մարզական խաղերն անցկացվեցին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ փառատոնի «Լավագույն ֆակուլտետ»-ը որոշվում է մարզական առաջնությունների ու մշակութային մրցույթների ընդհանուր արդյունքով:

Միջոցառման 2-րդ հատվածում կանցկացվեն ՈւՀԱ, ինտելեկտուալ, երգի, պարի մրցույթներ: Ամփոփումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ՝ տարբեր առաջնություններից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին