Ռումինիայի Գալացի Դանուբիուս համալսարանի ռեկտորը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2141

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Գալացի Դանուբիուս  համալսարանի (Ռումինիա) միջև Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության արդյունքում ՀՊՏՀ-ում երեկ հյուրընկալվել է նշված համալսարանի ռեկտոր Անդրի Պուշկան և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Էմանուել Մարինեսկուն:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից այցելություններ են կազմակերպվել համալսարանի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ՀՊՏՀ գրադարան, որտեղ հյուրերը ծանոթացել են գրքերի թվայնացման աշխատանքին,  համակարգչային կենտրոն և «Ամբերդ» հետազոտական կենտրոն:

Համակարգչային կենտրոնում առանձնակի հիացմունքով է նշվել քննությունների կազմակերպման պայմանների մասին՝ հաշվի առնելով ծրագրի հնարավորությունները: Հետազոտական կենտրոնում հանդիպմանը մանրամասն ներկայացվել է կենտրոնի գործունեությունը:

Հյուրերը համալսարանում շրջայց կատարելուց հետո հյուրընկալվել են ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուր Աթոյանին, հիացմունք հայտնել բուհի ենթակառուցվածքների և հնարավորությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկու բուհերի միջև համագործակցությունը՝ իրականացնելով նաև ուսանողների փոխանակման ծրագրեր:

Այս մասին հայտնում են արտաքին կապերի բաժնից և հիշեցնում երկկողմ համագործակցության մասին, որի արդյունքն արտահայտված է հետևյալ հղումում՝ goo.gl/ebWmhm:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին