Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1166

ՀՊՏՀ Եղեգնաձորի  մասնաճյուղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների  շրջանակներում երեկ  մասնաճյուղում տեղի է ունեցել «Համաշխարհային կենտրոնների դերը և նշանակությունը» թեմայով քննարկում. այս մասին տեղեկացնում են ԵՄ ուսանողական խորհրդից:

Ողջույնի խոսքով հանդես է  եկել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը՝ ներկայացնելով համաշխարհային կենտրոնների դերը և նշանակությունը: Հետագա աշխատանքների հետ կապված մանրամասներ  է ներկայացրել  ՈւԽ նախագահ Հայկ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա է  նաև մասնաճյուղի փոխտնօրեն Արփինե Հովակիմյանը:

«Համաշխարհային կենտրոնների դերը և նշանակությունը» թեմայով քննարկման շրջանակում Հայոց ցեղասպանության և համաշխարհայինն կենտրոնների դերի վերաբերյալ նյութեր  է ներկայացրել երրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Գալստյանը: Այնուհետև երրորդ կուրսի ուսանողուհիներ  Լիա Սարգսյանը և Աստղիկ Խալաթյանը  հանդես են եկել համապատասխանաբար «Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի կրած նյութական վնասները» և «Հայագիտություն» թեմաներով զեկուցումներով:

 Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ