ՀՊՏՀ-ում էին Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 1104


ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր մեր բուհում հանդիպում տեղի ունեցավ  ուսանողների և  Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) ներկայացուցիչների  հետ: 

«FYCA»-ի գլխավոր քարտուղար Սիրարփի Մանյանը ուսանողներին ներկայացրեց իրենց կազմակերպության ստեղծման պատմությունը, առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը, կամավորական տարբեր ծրագրերը և այլն: Բանախոսը նշեց, որ «FYCA»-ն ունի ավելի քան 25 «հյուրընկալող» և ավելի քան 60 «ուղարկող» ծրագրեր, ինչը հնարավորություն է ընձեռում հայաստանցի ուսանողներին տարաբնույթ ծրագրերով մեկնելու արտերկիր:

Կազմակերպության ներկայացուցչի խոսքով ՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը 2014թ. արժանացել է «Հայկյան» մրցանակի՝ ճանաչվելով լավագույն երիտասարդական կառույց:

Հանդիպումն անցավ հարցուպատասխանի մթնոլորտում, մասնակցում էին մեծաթիվ ուսանողներ:   

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց  Սիրարփի Մանյանը՝ իրենք համագործակցում են հայաստանյան տարբեր բուհերի հետ և այսօրվա հանդիպման նպատակն էր ուսանողներին «FYCA»-ի գործունեությունը ներկայացնելն ու ցանկացողներիններին կազմակերպությունում ներգրավելը:

Հանդիպման ավարտին ուսանողները «FYCA»-ի ներկայացուցիչներին հանձնեցին իրենց կոնտակտային տվյալները՝ հետադարձ կապ պահպանելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ