Նորություններ

Գտնվել է 10 նորություն

ՀՊՏՀ-ում կայացավ հանրային քննարկում` «Ամբերդ» կենտրոնի հետազոտական թեմաների ընտրության շուրջ

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը դիմել է ՀՀ նախարարություններին և դրանց ենթակա կազմակերպություններին՝ պետության համար կարևոր նշանակության թեմաներով հետազոտություններ կատարելու պատվերներ ստանալու նպատակով: Արդյունքում ստացվել են երկու տասնյակից ավելի թեմաների առաջարկություններ, որոնցից ընտրություն կատարելու...

Միջազգային մրցունակ ծրագրերի մշակումը կարևոր է. քննարկում բուհի միջազգայնացման շուրջ

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինն այսօր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին հրավիրել էր հանդիպման՝ քննարկելու միջազգային դրամաշնորհային ծրագրերին դիմելու մանրամասները: Մայր համալսարան էին ժամանել նաև Գյումրու մեր գործընկերները, միջազգային կապերի պատասխանատուները: Հանդիպումը վարեցին ռեկտորի պաշտոնակատար...

ՀՊՏՀ-ում քննարկվեց 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր մեկ ժամից ավելի ակտիվ քննարկում էր Հայաստանի Հանրապետության ֆինանսական փաստաթղթի՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի առաջարկով ֆինանսների ամբիոնի կազմակերպված քննարկումը մեկնարկն էր այն նախաձեռնության,...

Բուհական խնդիրներին վերաբերող քննարկում՝ ՀՊՏՀ ուսանողների մասնակցությամբ

ՀՊՏՀ մեծ դահլիճում երեկ տեղի ունեցավ բուհական խնդիրներին նվիրված քննարկում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ քննարկումը կազմակերպել էր ինքը՝ հրավիրելով որևէ հարցի շուրջ մտահոգություն ունեցող ուսանողներին: Հանդիպման առաջին մասում ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց ՈՒԽ գործունեությունը՝...

ՀՊՏՀ ուսանողուհին բաց դաս է վարել Մեղրիի դպրոցում

Մեր համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի նախաձեռնությամբ դեպի ավագ դպրոցներ իրականացվում են մասնագիտական կողմնորոշման այցեր: Օրերս տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսեցի Աննա Պողոսյանը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում բաց դաս է վարել: Ուսանողուհին ապագա դիմորդներին...

Փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնը հանդես եկավ հերթական սեմինարով

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանին, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանին, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին և մի խումբ ուսանողների այսօր նիստերի սրահում մեկտեղել էր փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի հերթական գիտական սեմինարը: Ներկաների ուշադրությանը...

«Կայուն տնտեսական զարգացման մոդել Հայաստանի Հանրապետության համար». միջոցառում ՀՊՏՀ-ում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և «ԱՅՍԵԿ Հայաստան» հասարակական կազմակերպությունը, ԵՊԼՀ, ԵԿՏԱ, ԵՄՀ, ԵՊՀ, ՀՌՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ հետ համատեղ, նախաձեռնել են «Երիտասարդությունը հանուն կայուն զարգացման» խորագիրը կրող ֆորումների շարք, որը ներառում է 7 ֆորում` Հայաստանի վերոնշյալ բուհերում: Նախաձեռնությունն ուղղված է յուրաքանչյուր...

«Բնակարանաշինությունը՝ որպես տնտեսական աճի խթանման միջոց». քննարկում ՀՊՏՀ տնտեսագետ գիտնականների ծրագրի շուրջ

«Բնակարանաշինությունը՝ որպես տնտեսական աճի խթանման միջոց» թեմայի շուրջ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ քննարկում, որին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հրավերով մասնակցում էին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Այլընտրանք» հետազոտական...

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

ՀՊՏՀ Եղեգնաձորի  մասնաճյուղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների  շրջանակներում երեկ  մասնաճյուղում տեղի է ունեցել «Համաշխարհային կենտրոնների դերը և նշանակությունը» թեմայով քննարկում. այս մասին տեղեկացնում են ԵՄ ուսանողական խորհրդից: Ողջույնի խոսքով հանդես է  եկել մասնաճյուղի տնօրեն...

«Ընթերցանությունն այսօր. գիրք, թե էլեկտրոնային տարբերակ». ՀՊՏՀ գրադարանը համախմբել էր տարբեր բուհերի ուսանողների

Գիրք նվիրելու օրվա առիթով մեր բուհի գրադարանի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «Ընթերցասերների ակումբի» նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ գիտական ընթերցասրահում կազմակերպվել էր «Ընթերցանությունն այսօր. գիրք, թե էլեկտրոնային տարբերակ» թեմայով քննարկում՝ Տնտեսագիտական համալսարանի գրադարանի տնօրեն Արմինե...