«ՀՊՏՀ դուետ». մեկնարկեց նոր համերգային նախագիծ
ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր մեկնարկեց բուհի ուսանողական խորհրդի մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՊՏՀ դուետ» նախագծը: Այսօր առաջին և ոչ մրցութային համերգն էր:
Հաղորդավարներ Վիգեն Հարությունյանը (ով նաև մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահն է) և Ռուզաննա Մուրադյանը նշեցին, որ ի դեմս «ՀՊՏՀ դուետի»՝ մեկնարկում է նախադեպը չունեցող նախագիծ:
Ոչ մրցութային համերգին ելույթ ունեցան ՀՊՏՀ շնորհալի ուսանող-ուսանողուհիները, հնչեցին կատարումներ՝ նաև կենդանի նվագակցությամբ:
Մայր, սեր, գարուն. սրանք էին մեկնարկային համերգի երգերի հիմնական թեմաները:
Վիգեն Հարությունյանի փոխանցմամբ՝ առաջիկա մրցելույթներում ուսանողները հանդես կգան դուետներով:
Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսներով. նախագիծը մեծ հետաքրքրություն և խանդավառություն էր առաջացրել ՀՊՏՀ-ականների համար:
Նախագծին մաղթում ենք հաջող ընթացք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին