Շնորհակալական նամակ՝ ՀՊՏՀ ռեկտորին

Դիտումների քանակ՝ 1152

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հերթական շնորհակալական նամակն է ստացել ՀՀ զինված ուժերից. այս անգամ այն ՀՀ ՊՆ N զորամասից է՝ մեր բուհի ֆինանսական ֆակուլտետի շրջանավարտ, զինծառայող Տիգրան Անդրանիկի Ղազարյանի բարեխիղճ  և օրինակելի ծառայության համար:

Շնորհակալագրում  նշված զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Օհանյանի և հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Թումանյանի կողմից մասնավորապես ասվում է.

«Գոհունակությամբ ենք հայտնում, որ Տիգրան Ղազարյանը,  ծառայելով ՀՀ զինված ուժերում, պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջներն ու Ձեր պատգամը՝ ազնվորեն և
անմնացորդ նվիրվել մեր Հայրենիքի պաշտպանության գործին: Շարքային Ղազարյանն աչքի է ընկնում ազնվությամբ, բարեխղճությամբ, կարգապահությամբ և կամքի ուժով: Նա աչքի է ընկնում հասարակական ակտիվությամբ, խմբագրում է զորամասի «Սպարապետ» ամսագիրը: Դուք իրավամբ կարող եք հպարտանալ Ձեր բուհի շրջանավարտով: Երախտապարտ ենք հայրենասեր և քաջարի ռազմիկ դաստիարակելու համար»:

Նշենք, որ Տիգրան Ղազարյանը ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրան ավարտել է 2013-2014 ուսումնական տարում:

Բոլոր զինվորներին մաղթում ենք խաղաղ ծառայություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին