«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարը ներկայացնում է

Դիտումների քանակ՝ 1272

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի հերթական (2014 թվականի 4-րդ թողարկումը) համարն ընթերցողի սեղանին է:

Ինչպես միշտ մեր համալսարանի գիտական պարբերականը բերում է նոր գիտական խոսք, համակողմանի ու խորքային վերլուծություններով  ներկայացնում է տնտեսագիտության տարբեր ուղղությունների արդիական ու կարևոր հիմնահարցեր, ինչպես նաև պատմական, քաղաքագիտական, փիլիսոփայական ու մեթոդաբանական ուսումնասիրություններ:

Այս համարում «Կառավարում» խորագրի ներքո «Գիտատեխնիկական համակարգի գործունեության արդյունավետությունը» հոդվածով հանդես են եկել Յուրի Սուվարյանը, Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Սարգսյանը, Վիլեն Խաչատրյանը, «Հայ գործարարի բնութագիրը. հաջողության 3 չափանիշների դետերմինանտները»՝ Թամարա Հովհաննիսյանը, «Ուսումնական գործընթացի կազմակերպման բարելավման մոդելը բուհում»՝ Մերի Բադալյանը, «Գործարարության զարգացման միտումները ԼՂՀ-ում»՝ Տիգրան Հակոբյանը:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագիրը ներկայացնում են Վարդան Արամյանը «Հայաստանի տարածաշրջանային ինտեգրման հեռանկարները», Ատոմ Մարգարյանը և Սերգեյ Սոլոդովնիկովը «Տրանզիտիվ տնտեսությամբ երկրների մաքսային միությունների ձևավորման մեթոդաբանական հիմքերը»,  Դավիթ Հախվերդյանը և Աննա Փախլյանը «Գլոբալ անհաշվեկշռվածության և ավելցուկային պարտքի հիմնախնդիրները համաշխարհային տնտեսությունում», Վարդան Վլասյանը «Տեղեկատվական հասարակությունն ու համաշխարհային տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները» հոդվածներով:

Մակրոտնտեսագիտության ոլորտի ուսումնասիրություններ են ներկայացնում Միքայել Մելքումյանը՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական ու հանրային կյանքի նոր մարտահրավերները», Զավեն Միրզոյանը՝ «Հարկաբյուջետային քաղաքականության դերը տնտեսության պետական կարգավորման գործում», Մոհամադ Աշրաֆիփուրը՝ «Ազգային մրցունակության զարգացումը և մտավոր կապիտալը»:

Հանդեսի «Բնօգտագործման տնտեսագիտություն» խորագրի ներքո զետեղված է Դավիթ Հակոբյանի «Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների նորմավորման մեխանիզմների կատարելագործումը ՀՀ-ում» հոդվածը:

Պատմության, փիլիսոփայության և քաղաքագիտության հիմնահարցեր են շոշափում Արարատ Հակոբյանը և Ռուզաննա Ղազարյանը «Գարեգին Նժդեհը և Սյունիքի ինքնիշխան պետականության խնդիրը (1920-1921 թթ.)», Յուրի Հովականյանը ««Տափարակ աշխարհի» հայեցակարգը և ազգային ինքնության հիմնախնդիրը», Վարդան Աթոյանը և Շուշան Մովսիսյանը «Հարավային Կովկասն ու Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ. քնած հսկայի զարթոնքը» հոդվածներում:

Մեթոդաբանական վերլուծություն է Սուսաննա Չալաբյանի «Անգլերենով գործարար նամակագրության առանձնահատկությունների հարցի շուրջ» հոդվածը:

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) «Գիտություն» բաժնի ««Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդես» խորագրի ներքո՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին