«ՀՊՏՀ դասախոսական գավաթ-2015» վոլեյբոլի միջբուհական առաջնությունը՝ շուտով

Դիտումների քանակ՝ 980

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից տեղեկացնում են, որ ամբիոնի նախաձեռնությամբ առաջիկայում կկայանա վոլեյբոլի միջբուհական առաջնություն՝ «ՀՊՏՀ դասախոսական գավաթ-2015»-ը` հայաստանյան բուհերի (պետական և ոչ պետական) ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ վերոնշյալ ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը՝ այս առաջնության անցկացումն արդեն ավանդական է դարձել:

«Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև  հունվարի 23-ը, ժամը 14.00-ն: Այս առաջնությունը նպատակ ունի  ակտիվացնելու բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչների շփումները, մասսայականացնելու վոլեյբոլ մարզաձևը, ինչպես նաև առողջ ապրելակերպ քարոզել»,-նշեց ամբիոնի ղեկավարը: Վերջինիս փոխանցմամբ, նախատեսվում է, որ «ՀՊՏՀ դասախոսական գավաթ-2015» վոլեյբոլի առաջնությունը  կմեկնարկի հունվարի 26-ին և կտևի շուրջ 2 շաբաթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին