Նորություններ

Գտնվել է 14 նորություն

ՀՊՏՀ վոլեյբոլի թիմը՝ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր

Համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-29-ը ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների թիմը հաջող մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի առաջնությանը և զբաղեցրել  3-րդ մրցանակային տեղը:...

Ավարտվել են 17-րդ մարզական խաղերը. ՀՊՏՀ աղջիկների վոլեյբոլի թիմը՝ մրցանակակիր

Գարնանը մեկնարկած ՀՀ բուհերի ուսանողների 17-րդ հանրապետական մարզական խաղերն ամփոփվել են  դեկտեմբերի 2-ին՝ աղջիկների վոլեյբոլի  առաջնությամբ: ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը  նվաճել է 3-րդ մրցանակային տեղը: Թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը...

Մեկնարկեց «Ուսանողական աշուն -2016»-ը. հայտնի են շախմատի առաջնության հաղթողները (լուսանկարներ)

Այսօր շախմատի և վոլեյբոլի  առաջնություններում  մրցակցում են ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները. մեկնարկել է  ամենամյա աշնանային մարզամշակութային փառատոնը: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկա գտնվեց շախմատի առաջնությանը, հետևեց խաղին՝ ոգևորելով  փառատոնի մասնակիցներին: Շախմատի և վոլեյբոլի...

ՀՊՏՀ վոլեյբոլիստուհիները՝ միջբուհական առաջնության մրցանակակիր

Երեկ ամփոփվել է Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ»  մարզական խաղերի շրջանակում անցկացված վոլեյբոլի աղջիկների առաջնությունը: ՀՊՏՀ աղջիկների թիմը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր վոլեյբոլի թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության,...

ՀՊՏՀ-ն՝ վոլեյբոլի առաջնության մրցանակակիր

Երեկ ամփոփվել է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի տղաների վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել են 10 բուհերի թիմեր: ՀՊՏՀ հավաքականը զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը: Ինչպես տեղեկացրեց մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը՝ այսօր ՀՊՏՀ վոլեյբոլի...

Մեկնարկել է «Ուսանողական գարուն -2016» փառատոնը

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա  «Ուսանողական գարուն» փառատոնը մեկնարկեց այսօր՝ վոլեյբոլի մրցաշարով: Ինչպես մեզ տեղեկացրեց  ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը՝ այս տարի փառատոնի շրջանակներում նախատեսվել են միայն մարզական խաղեր, մշակութային մասը չի լինի՝ պայմանավորված ապրիլի սկզբին...

ՀՊՏՀ վոլեյբոլիստները առաջին անգամ կմասնակցեն ՀՎՖ գավաթի խաղարկությանը

ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների ընտրանին առաջին անգամ մասնակցում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի (ՀՎՖ)  խաղարկությանը: Մեր աղջիկները 4 թիմերի շարքում  կպայքարեն ՀՎՖ 2015 թ. գավաթը նվաճելու համար: Խաղարկությանը,  մասնակցելու են  «Նժդեհ», ԽՄՕՄՄ, ՀՊՏՀ և «Վան»  աղջիկների թիմերը: «ՀՎՖ գավաթ-2015»-ը...

«Բուհի ղեկավարությունից կախված ամեն ինչ անելու ենք՝ սպորտը բուհում զարգացնելու համար». Կորյուն Աթոյանը մասնակցեց «Ուսանողական աշուն-2015»-ի մեկնարկին

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ այսօր բուհում երեք մարզաձևերի առաջնություններով  մեկնարկեց «Ուսանողական աշուն -2015» մարզամշակութային փառատոնը: Ուսանողներն ուժերը չափում  են շախմատ, բազկամարտ, վոլեյբոլ մարզաձևերում: ՀՊՏՀ...

Մեր վոլեյբոլիստները՝ «Լավագույն խաղացող» և «Արդարացի խաղ» անվանակարգերի մրցանակակիր

ՀՀ բուհերի 16-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակներում հոկտեմբերի 20-28-ը ՀՊՏՀ մարզադահլիճում  անցկացված վոլեյբոլի տղաների առաջնությունում մեր բուհը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել է համալսարանական 10 թիմ, չեմպիոնի կոչմանն արժանացել է Ֆիզիկական կուլտուրայի...

ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը՝ առաջատար. քաջալերեք մեր թիմին

ՀՀ բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում ՀՊՏՀ մարզադահլիճում անցկացվում են վոլեյբոլի աղջիկների առաջնության խաղերը: Արդեն կայացած բոլոր  4 խաղերում ՀՊՏՀ աղջիկների հավաքականը հաղթող է դարձել՝ 2:0 հաղթանակ տանելով  Ճարտարագիտական, Մանկավարժական, Բժշկական, Լեզվահասարակագիտական...