Աշխատաժողով՝ «PEOPLE» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1527

ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնից հայտնում են, որ Եվրոպական Միության Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում»  («PEOPLE» ) ծրագրի շրջանակներում  Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում 2015 թվականի հունվարի 15-ին և 16-ին ներառյալ տեղի է ունեցել աշխատաժողով (In- house Workshop):

Աշխատաժողովի  ընթացքում քննարկվել են հիմնահարցեր ծրագրի նպատակների և արդյունքների, աշխատակազմի հավաքագրման, ակադեմիական և վարչական աշխատակազմի գնահատման, թիմային աշխատանքի և համագործակցության, վեճերի լուծման, աշխատանքի պայմանների, մոտիվացիայի, անձնակազմի առաջխաղացման մեխանիզմների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ:

2015 թվականի հունվարի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած աշխատաժողովին մասնակցել են մեր գործընկեր՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին