Բաց դաս՝ միտված գործնական գիտելիքների հարստացմանը

Դիտումների քանակ՝ 1162

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հրավերով այսօր  մեր բուհում էին «Իմեքս գրուպ» («Իդեալ համակարգ», «Z&A» խանութների ցանց) ընկերության տնօրենի օգնական Կարեն Կարապետյանը և մարքեթինգի բաժնի պետ Դավիթ Ապրիկյանը, ովքեր ուսանողներին իրենց կազմակերպության օրինակով ներկայացրեցին մարքեթինգային քաղաքականությանը, մարքեթինգին առնչվող մի շարք հարցեր:

Դասի ընթացքում խոսվեց  կազմակերպության  հաճախորդների դասակարգման, գնային քաղաքականության,շուկայում մրցակցային դիրք գրավելու և ընկերության մարքեթինգային քաղաքականությանն առնչվող այլ քայլերի մասին:

Կազմակերպության ներկայացուցիչները պատկերավոր օրինակներով ուսանողներին փոխանցեցին մարքեթինգային  գործնական գիտելիքներ:

Բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին