Մեկնարկում են ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի դասերը (դասացուցակներ)

Դիտումների քանակ՝ 1040

2014-2015 ուստարվա ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կիսամյակի դասապրոցեսի կազմակերպման ժամկետների համաձայն՝ այսօրվանից մեկնարկում են 1-ին  և 2-րդ կուրսերի դասերը:

Նշենք, որ  դասերը կտևեն 3 շաբաթ՝ մինչև նոյեմբերի 28-ը: Ըստ ժամանակացույցի՝ հեռակա մագիստրատուրա 2-րդ կուրսերում նոյեմբերի 11-ից 6 շաբաթ տևողությամբ կկազմակերպվի նաև  գիտամանկավարժական փորձառությունը: Հեռակա մագիստրատուրայի վերաբերյալ այլ տեղեկությունների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Qaxvacq_3.pdf:

Հրապարակում ենք նաև դասացուցակները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

Մաղթում ենք ուսումնառության հաջող ընթացք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին