Բաց դասը վարել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը

Դիտումների քանակ՝ 1500

ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ստեփան Մանթարլյանի հրավերով այսօր զբոսաշրջության կառավարում մասնագիտության 2-3-րդ կուրսերում բաց դաս է վարել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Զբոսաշրջային ծառայությունների որակի կառավարում» առարկայի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի որակի կառավարման միջազգային (ISO) ստանդարտների կիրառմանն ու տնտեսության զարգացման հեռանկարներին, քննարկվել են որակի բարձրացման նպատակով իրականացվող քայլերը:

Դասի կազմակերպիչ Ստեփան Մանթարլյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ուսանողները պետք է իրազեկ լինեն, թե որքանով են մեր երկրի ծառայությունների ոլորտում կիրառվում միջազգային ստանդարտները և այս տեղեկատվական հանդիպումը անշուշտ բարձրացրել է ապագա մասնագետների իմացությունը: Դասը հագեցած է եղել հարցուպատասխանով, ակտիվ քննարկմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին