ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ելույթը «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի բացմանը
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ելույթով այսօր բացվեց ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը՝ «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և ընդգծելով, որ համալսարանական տարեկան գիտաժողովը մեկ հարկի տակ է համախմբել համալսարանական, գիտական և ակադեմիական շրջանակներին՝ Կորյուն Աթոյանը մասնավորապես նշեց. «Համաշխարհային զարգացումները և ներկա իրողությունները նոր մարտահրավերներ են պետությունների համար և պարտադրում են զարգացման նոր լուծումներ: Հարափոփոխ աշխարհում կատարվող իրադարձություններն ու զարգացումներն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում նաև մեր երկրի զարգացման վրա, հետևաբար անհրաժեշտություն է դառնում տնտեսական զարգացման համար նոր մոտեցումների կիրառումը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014-2017թթ. ծրագիրը արձանագրում է բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը ՝ որպես ներդրումների ներգրավման գրավական: Այս նպատակին հասնելու համար նախատեսված են մի շարք քայլեր, ընդգծված են առաջնահերթություն համարվող ոլորտներ»:
Համալսարանի ղեկավարի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին