ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերը` հերթական աշխատանքային քննարկմանը

Դիտումների քանակ՝ 1331

ՀՊՏՀ նիստերի սրահում  այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի հերթական աշխատանքային քննարկումը՝ նվիրված խմբերի կայք-էջերին:

Շնորհանդեսին, որը նաև աշխատանքային հանդիպում էր, մասնակցում էին  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր  Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, գիտաուսումնական խմբերի ղեկավարները, մասնակիցները: Գագիկ Վարդանյանը ողջունեց ներկաներին, ապա նշեց, որ գիտաուսումնական խմբերի նախագիծը ոչ միայն պետք է բարեհաջող տեղայնացնել, այլև զարգացնել, և դրանք համապատասխան էլեկտրոնային ռեսուրսով ներկայացնելը այդ քայլերից մեկն է:

Հանդես եկան գիտաուսումնական 8 խմբերից 3-ը՝ Ազգային ինովացիոն համակարգ, խմբի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյան, ֆինանսական ծառայությունների հասանելիություն, խմբի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյան, Ցանցային տնտեսություն, խմբի ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյան:

Նախատեսվում է, որ նորաստեղծ կայք-էջերը այցելուներին համակողմանիորեն կներկայացնեն տվյալ խմբի գործունեությունը, գիտական արդյունքը: 3 խմբերը  ներկայացան տարբեր ձևաչափերով և լուծումներով, այնուհանդերձ, հիմնական խնդիրը՝ հնարավորինս հասանելի դարձնել գիտաուսումնական խմբի գործունեությունը, այսօր արդեն տեսանելի էր:

Եզրափակելով հանդիպումը՝ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը կոչ արեց ստեղծված հարթակն օգտագործել լիարժեք և հանդիպումից հանդիպում հանդես բերել ստեղծարար նորանոր մոտեցումներ:

Հավելենք, որ գիտաուսումնական խմբերի կայք-էջերը վերջնարդյունքում հասանելի կլինեն նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին