ՀՊՏՀ-ից հերթական աջակցությունը սոցիալապես անապահով ընտանիքներին

Դիտումների քանակ՝ 958

Մեր համալսարանի աշխատակիցները կրկին հանդես են եկել բարեգործությամբ:  ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանի նախաձեռնությամբ այսօր հերթական նյութական աջակցությունն է ցուցաբերվել Բալահովիտում ապրող սոցիալապես անապահով Եպիսկոպոսյանների ընտանիքին: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց  Լուսինե Կարագուլյանը, նշված ընտանիքին արդեն երկրորդ օժանդակությունն է ցուցաբերվում, այս անգամ՝ ձմեռվա նախապատրաստություն է՝ 2 պարկ կարտոֆիլ, սննդամթերք ու տաք հագուստ:

Նախաձեռնությանը օժանդակելու համար տիկին Կարագուլյանը հատուկ շնորհակալություն հայտնեց լեզուների ամբիոնի անձնակազմին, ինչպես նաև տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս Գոհար Նազարյանին: Նա ավելացրեց, որ մասնակցել ցանկացողները կարող են դիմել անձամբ իրեն, ինչպես նաև կարող են մատնանշել այն ընտանիքները, որոնք ունեն աջակցության կարիք, որպեսզի շարունակաբար ու նպատակային իրականացվի այն մարդասիրական առաքելությունը, որին մասնակից են ՀՊՏՀ-ականները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին