ՀՊՏՀ ուսանողներն այցելել են բուսաբանական այգի
ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի նախաձեռնությամբ հողագույքային հարաբերություններ մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները, տ.գ.թ., ասիստենտ Անահիտ Ադանալյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Երևանի բուսաբանական այգի: Ուսանողները շրջել են բուսաբանական այգում, Էքսկուրսավարը նրանց ծանոթացրել է տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և այլ բուսատեսակների, ծառատեսակների հետ, խոսել դրանց պահպանման անհրաժեշտ պայմանների, առանձնահատկությունների մասին:
Հողագույքային հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Ղուլինյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ընդգծեց նմանատիպ այցերի անհրաժեշտությունը:
«Այս ճանաչողական այցերի ընթացքում ոչ միայն ընդլայնվում են մեր գիտելիքները, այլև զարգանում է ուսանող-դասախոս, ինչպես նաև տարբեր կուրսերի հետ շփումը: Այսօր հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ»,-ասաց ուսանողուհին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին