ԼՂ հակամարտության ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի մասին. վերլուծական՝ «Ամբերդից»

Դիտումների քանակ՝ 1549

Տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանը կենտրոնի նոր գործարկված «Վերլուծականներ» խորագրի ներքո հանդես է եկել վերլուծականով: «Լեռնային Ղարաբաղի «ծխացող» հակամարտությունն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը» թեմայով վերլուծականին ծանոթացեք հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքում  երեկ գործարկվել է կենտրոնի «Վերլուծականներ» խորագիրը, որը  հարթակ է տրամադրում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմին, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, կենտրոնի աշխատանքներում ներգրավված փորձագետներին, հետազոտողներին և կենտրոնի հետ համագործակցող այլ անձանց, ովքեր այսուհետ կներկայացնեն իրենց վերլուծականները՝ տնտեսության, քաղաքականության, ազգային անվտանգության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների արդիական հիմնախնդիրների մասին: Առաջարկում ենք հետևել խորագրին, որը պարբերաբար թարմացվում է նոր վերլուծություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին