Առաջարկում եմ Արցախի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ որևէ հիմնախնդիր հետազոտության առարկա դարձնել «Ամբերդ»-ում. ՀՊՏՀ ռեկտորի առաջարկը՝ ԼՂՀ վարչապետին

Դիտումների քանակ՝ 982

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր հյուրընկալվել էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, ովքեր հանդիպում ունեցան ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: «Այսօր, երբ մեր բոլորի աչքի առաջ զարգացման ու վերելքի, առաջընթացի ու ամրացման  նոր փուլ է ապրում մեր սիրելի Արցախը, տեղին եմ համարում իմ աջակցությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը, կառավարությանը, պետական մյուս մարմիններին: Այս համատեքստում առաջարկում եմ Արցախի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ որևէ հիմնախնդիր, Ձեր առաջարկով, հետազոտության առարկա դարձնել մեր համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում: Ծրագիրը կիրականացվի մեր բուհի ֆինանսավորմամբ»,- իր ելույթում հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ելույթին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին