Բրիտանական բիզես դպրոցը հայտարարում է ընդունելություն

Դիտումների քանակ՝ 1511

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների միջև համագործակցության շրջանակներում հիմնադրված Բրիտանական բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ:

Հեռակա մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և աշխատանքը:  Ծրագրի տևողությունը 18 ամիս է: Դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր վեցից ութ շաբաթը մեկ՝ ուրբաթ օրը 18:00-ից 20:00-ն, շաբաթ և կիրակի օրերին 9:00-ից 17:30-ը:

Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, ուսման վարձը վճարելով Հայաստանում, երկու մոդուլի մասնակցել անվճար Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Մալթայում, Լոնդոնում և այլն:

Դասավանդումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսների կողմից՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Բակալավրի աստիճան
  • Անգլերեն լեզվի իմացություն (IELTS 6.0 ): Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակյության դեպքում ուսանողները անգլերեն լեզվի անվճար քննություն կհանձնեն Բրիտանական բիզնես դպրոցում:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝

ՀՊՏՀ, Նալբանդյան 128, 0025, Երևան

Էլ-փոստ՝ info@bsbarmenia.am

Հեռ.՝ +374 10 593464

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին