Ամփոփում ենք աշխատանքային ևս մեկ տարի. մինչ նոր հանդիպում

Դիտումների քանակ՝ 1271

Սիրելի  ՀՊՏՀ-ականնե՛ր, ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելունե՛ր, այսօր  ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքային վերջին օրն է:

ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքը, ֆեյսբուքյան էջը, «Տնտեսագետ» ամսագիրը հանգստի շրջան են թևակոխում, սակայն մեր համալսարանին, ինչպես նաև առհասարակ կրթական խնդիրներին վերաբերող կարևոր և հրատապ իրադարձությունները կայքում և էջում կլուսաբանվեն:

Ամփոփելով աշխատանքային գործունեության ևս մեկ տարի՝ հանրագումարի ենք բերում արածն ու չարածը, նախանշում հետագա անելիքները և պատրաստվում հանգստից հետո նոր լիցքերով ու նպատակասլացությամբ ձեռնամուխ լինել մեր աշխատանքային գործունեությանը:

Կազդուրիչ հանգիստ ենք մաղթում մեր բոլոր գործընկերներին և ուսանողներին:

Հիշեցում. ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը  (այդ թվում՝ ամբիոնների վարիչներ) աշխատանքի կվերադառնան օգոստոսի 28-ին,
ստորաբաժանումների ղեկավարները (այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններ)  և ստորաբաժանումների  աշխատողները (այդ թվում՝ ֆակուլտետների և ամբիոնների ուսումնաօժանդակ կազմ)՝ օգոստոսի 19-ին, իսկ համալսարանի արխիվը և գրադարանը աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 25-ին:

2014 թ. օգոստոսի 18-ի աշխատանքային երկուշաբթին ՀՀ Կառավարության որոշմամբ տեղափոխվել է 2014 թ. օգոստոսի 23-ի շաբաթ օր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին