Տնտեսագիտական համալսարան է ընդունվել 975 դիմորդ. ընդունվածների ցուցակները

Դիտումների քանակ՝ 1869

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա համար բակալավրի ծրագրով ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքներն արդեն հայտնի են և հրապարակվել են:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի տեղեկացմամբ՝ առկա ուսուցման բակալավրի ծրագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել  975  դիմորդ, որից 60ը՝ անվճար, 4-ը՝ արտոնություններով (անվճար), 4-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հայտով (անվճար, ցուցակն առայժմ չկա), 907-ը՝ վճարովի ուսուցման համակարգերում:

Շնորհավորում ենք ընդունելության մրցապայքարում հաջողության հասած բոլոր դիմորդներին, իսկ ՀՊՏՀ ապագա ուսանողներին հավաստիացնում ենք, որ մեր համալսարանը գրկաբաց սպասում է բոլորին:

2014-2015 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրի ծրագրով ընդունելության անվճար և վճարովի տեղերի մրցույթների արդյունքներին՝ ցուցակներին, ծանոթացեք այստեղ:

Այն դիմորդներին, որոնք ցածր միավորների պատճառով չեն հաղթահարել մրցութային շեմը՝ խորհուրդ ենք տալիս չվհատվել և մասնակցել ՀՊՏՀ բակալավրիատի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին