ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն ավարտեցին առաջին սերնդի մագիստրոսները, Գյումրու մասնաճյուղը թողարկել է 210 շրջանավարտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղն այսօր դիպլոմներ է հանձնել 2013-2014 ոսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին: Տոնական հանդիսությանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Վլասյանը, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը, մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արփինե Հովակիմյանը:
Այսօր ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի համար իրադարձային է եղել նաև այն առումով, որ թողարկվել է մագիստրոսների առաջին սերունդը:
Շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում Էդգար Ղազարյանը մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, ցանկացել որ շրջանավարտներն իրենց հետագա աշխատանքում բարձր պահեն ՀՊՏՀ շրջանավարտի բարի համբավը, իսկ այսօրվա ստացած դիպլոմները երաշխիք լինեն արժանապատիվ աշխատանքի և անձնական բարեկեցության:
Օրերս բակալավրիատի և մագիստրատուրայի 210 շրջանավարտի ավարտական դիպլոմ է հանձնել նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը: Մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանի տեղեկացմամբ՝ արարողությունը կատարվել է հանդիսավորապես ու տոնական մթնոլորտում: Շրջանավարտներին ողջունել ու շնորհավորել են մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մասնաճյուղի ղեկավարներն ու դասախոսները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ