ՀՊՏՀ-ն հայտարարում է 2014-2015 ուստարվա հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելություն

Դիտումների քանակ՝ 1118

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2014-2015 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն: Հայտագրման կարգի, մասնագիտությունների ցանկի, հատկացված տեղերի, ուսման վարձավճարների, իսկ բակալավրիատում  նաև՝ քննական առարկաների մասին մանրամասն հայտարարությանը ծանոթացեք այստեղ:

Հեռակա ուսուցման բակալավրիատի դիմորդների փաստաթղթերն ընդունվելու են 2014 թ.  օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ: Քննություններն անց են կացվելու 2014 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 13-ը:

Հեռակա ուսուցման մագիստրատուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվելու են 2014 թ. օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում՝ Երևան, Նալբանդյան 128 հասցեում:

Տեղեկությունների համար զանգահարել`   593-473:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին